Նախագծեր 
 «Շանգրի Լա» խաղատան բացման մեդիա-սպասարկում 
Storm International միջազգային ընկերության պատվերով 2008թ. ապրիլին MediaBrand գործակալությունն իրականացրեց համալիր միջոցառումներ՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խոշորագույն՝ «Շանգրի Լա Երեւան» խաղատան բացման մեդիա-սպասարկմանը:
 ԶԼՄ մոնիտորինգ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ բրիտանական Echo Research-ի համար 
2008թ. փետրվարին МеdiaBrand գործակալությունը հանդես եկավ որպես Echo Research բրիտանական ընկերության տարածաշրջանային գործընկեր՝ անցկացնելով Հայաստանի էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների մոնիտորինգ նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում:
 «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» կոնֆերանսի մեդիա-սպասարկում 
2007թ. հոկտեմբերին MediaBrand գործակալությունը հանդես եկավ որպես «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» չորրորդ միջազգային միջբանկային կոնֆերանսի մեդիա-գործընկեր:
 «Սուրբ Հայաստան. վերադարձ տուն» բացառիկ ցուցահանդեսը 
2007թ. սեպտեմբերի 11-ին Երեւանում բացվեց «Սուրբ Հայաստան. վերադարձ տուն» ցուցահանդեսը, որի գլխավոր PR-մենեջերը MediaBrand գործակալությունն էր:
 ԶԼՄ-ների հանդիպումը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ հիմնադրի եւ փոխնախագահի հետ 
Դմիտրի Զիմինը եւ Դմիտրի Պլեսկոնոսը Երեւան էին ժամանել «ԱրմենՏել» ընկերության օրվան մասնակցելու նպատակով:
 «Կապը վառ մանկական գույներով» ցուցահանդեսը «ԱրմենՏել»/«ՎիմպելԿոմ» ընկերությունների համար 
«ԱրմենՏել» ընկերության պատվերով MediaBrand գործակալությունը 2007թ. հունիսի 1-ին Հայաստանի Մանկական ստեղծագործության թանգարանում կազմակերպեց «Կապը վառ մանկական գույներով» ցուցահանդեսը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
 «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի թոփ-մենեջերների խորհրդակցության մեդիա-սպասարկում 
2007թ. մարտի 22-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ  ռուսական խոշոր բջջային օպերատոր «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի թոփ-մենեջերների եւ «ՎիմպելԿոմ» խմբի կազմում ընդգրկված ընկերությունների գլխավոր տնօրենների խորհրդակցությունը:
 Hytex Plastic եւ Coca Cola Bottlers Georgia ընկերությունների միջեւ գործարքի մեդիա-սպասարկում 
2006թ. դեկտեմբերին Hytex Plastic ընկերությունը՝ պլաստիկ շշերի պրեֆորմաների արտադրության ոլորտում տարածաշրջանային առաջատարը, МеdiaBrand գործակալությանն ընտրեց որպես Сoca-Cola Bottlers Georgia ընկերության հետ կնքված գործարքի մեդիա-սպասարկող:
 «Թեժ Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը Մոսկվայում 
MediaBrand ընկերությունը հանդես եկավ որպես ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի «Թեժ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը Մոսկվայի «Դրեւո» պատկերասրահում (2006թ. նոյեմբերի 16-ից 30-ը):
 MediaBrand-ը՝ Ֆրանսիայում Հայաստանի Տարվա պաշտոնական PR-գործընկեր 
МеdiaBrand գործակալությունը հանդես եկավ որպես Ֆրանսիայում Հայաստանի Տարվա պաշտոնական PR- եւ ինֆորմացիոն գործընկեր: Տարին մեկնարկեց 2006թ. սեպտեմբերին եւ շարունակվեց մինչեւ 2007թ. հուլիսը:













