Նախագծեր


Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում
 
Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում
Russian Media Days in Armenia

Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում

Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում
Russian Media Days in Armenia

Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում

Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում
Russian Media Days in Armenia

Ռուսաստանյան մամուլի օրերը Հայաստանում

2005թ. նոյեմբերին MediaBrand գործակալությունը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Տարվա անցկացման կազմկոմիտեի պատվերով Երեւանում կազմակերպեց եւ անցկացրեց Ռուսաստանյան մամուլի օրեր: Միջոցառման գործընկերներն էին ՌԴ Տպագրության եւ զանգվածային հաղորդակցությունների Դաշնային գործակալությունն («Роспечать») ու Պարբերական մամուլի հրատարակիչների գիլդիան:  

Ռուսաստանյան պատվիրակության կազմում Երեւան ժամանեցին «Роспечать»-ի ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին, Գիլդիայի նախագահ Լեոնիդ Մակարոնը, «Комсомольская правда» հրատարակչության գլխավոր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը, Ռոդիոնովի հրատարակչության («Профиль», «Компания», «Business Week» եւ այլ շաբաթաթերթեր) նախագահ Ալեքսեյ Վոլինը, «Огонек» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը, «Собеседник» թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պիլիպենկոն, «Московский комсомолец» թերթի խմբագրի առաջին տեղակալ Անդրեյ Լապիկը, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Կալմիկովը,  РИА «Новости»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բաբինսկին, «Коммерсантъ» հրատարակչության միջազգային բաժնի ղեկավար Լեոնիդ Գանկինը:   

Տեղի ունեցավ հայաստանյան եւ ռուսաստանյան հրատարակիչների ու գլխավոր խմբագիրների կլոր սեղան: Զեկույցներով հանդես եկան ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, «Роспечать»-ի ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին, Գիլդիայի նախագահ Լեոնիդ Մակարոնը:

Ռուսաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների պատվիրակությանը հյուրընկալեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռուսաստանյան մամուլի օրերի շրջանակներում MediaBrand  գործակալությունը կազմակերպեց նաեւ ՌԴ հրատարակիչների ու գլխավոր խմբագիրների այցելությունները Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, որտեղ տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ, ինչպես նաեւ Երեւանի կոնյակի գործարան, որտեղ հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա եւ հատուկ համտեսում:  

 
 վերադառնալ