2008թ. փետրվարին МеdiaBrand գործակալությունը հանդես եկավ որպես Echo Research բրիտանական ընկերության տարածաշրջանային գործընկեր՝ անցկացնելով Հայաստանի էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների մոնիտորինգ նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում:
Մոնիտորինգի պատվիրատուն էր Բրյուսելի Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (European Foundation for Democracy):
Մոնիտորինգը ներառում էր հիմնական նորությունների թողարկումները եւ հարցազրույցները ՀՀ նախագահի թեկնածուների հետ 8 հեռարձակող ԶԼՄ-ներում եւ 12 թերթերում:
Մեկնաբանելով МеdiaBrand-ի հետ համատեղ աշխատանքը՝ Echo Research-ի բաժնի ղեկավար Քարեն Պրիչարդն (Karen Prichard) ասել էր.
«Echo Research-ը սերտորեն համագործակցել է МеdiaBrand գործակալության հետ, որն առաջարկել է ԶԼՄ-ների ցուցակը մոնիտորինգի համար եւ ամեն օր նյութերն ուղարկել է Լոնդոն, որտեղ դրանք մշակվել են հայախոս եւ ռուսախոս վերլուծաբանների կողմից: МеdiaBrand-ը Echo Research-ին օգնել է նաեւ տեղի մեդիա-միջավայրի իմացությամբ, եւ մենք հույս ունենք, որ մեր հարաբերությունները հետագա զարգացում կապրեն»: