Նախագծեր
«Արարատյան սխրանք»` National Geographic Traveler-ի համար
2008թ. մայիսին МеdiaBrand գործակալությունը National Geographic Traveler (Ռուսաստան) ամսագրին օգնեց հոդված պատրաստել «Ուղեկցորդ» ավանդական խորագրի համար:
Ամսագրի խմբագրությունը դիմեց МеdiaBrand-ին՝ խնդրելով օգնել հերոսի ընտրության հարցում, ով «ընթերցողների համար անհատական էքսկուրսիա կվարեր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր վայրերով՝ միաժամանակ բացահայտելով ազգային բնույթի որոշ գաղտնիքներ»:
МеdiaBrand գործակալությունը National Geographic Traveler (Ռուսաստան)-ին առաջարկեց Comedy Club-ի հաղորդավար Տաշ Սարգսյանի թեկնածությունը եւ նրա հետ բանակցություններ վարեց:
Ամսագրի հետ համագործակցության արդյունքը հանդիսացավ «Արարատյան սխրանք» հոդվածը, որը տպագրվեց National Geographic Traveler (Ռուսաստան)-ի մայիսյան համարում:
վերադառնալ