

2012 թվականի ապրիլին «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումներին մասնակցելու համար Մեդիաբրենդի հրավերով Հայաստան ժամանեց Լորդ Ռոբին Բայրոնը` մեծն բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի հետնորդը:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռոբին Բայրոնը ցանկանում է լինել Հայաստանում` հաշվի առնելով բանաստեղծի կապերը հայերի հետ, ինչպես նաեւ այն փաստը, որ Գյումրիում կա Բայրոնի անվան դպրոց: Իմանալով բանաստեղծի հետնորդի ցանկության մասին, Մեդիաբրենդը միջոցառման համակարգողին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին առաջարկեց հրավիրել Ռոբին Բայրոնին Երեւան:
Բացի «Երեւան` գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառմանը մասնակցելուց, Լորդ Ռոբին Բայրոնը այցելեց Գյումրիում Բայրոնի անվան դպրոցը, հանդիպեց ԵՊՀ ուսանողներին եւ դասախոսներին:
Լորդ Ռոբին Բայրոնն իրավաբան է: 1989-ից զբաղեցնում է Լոնդոնյան Բայրոնյան միության նախագահի պաշտոնը:
