

20016 թվականին Մեդիաբրենդ գործակալությունը հանդես եկավ որպես Երեւանում «Փոքրիկ Էյնշտեյն» Գիտության թանգարանի բացման հաղորդակցային գործընկեր:
Գործակալության կողմից կատարված աշխատանքի շնորհիվ, Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունները եւ ցանցային ԶԼՄ-ները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թանգարանի բացման նկատմամբ:
Թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագավառներից:
«Ցուցանմուշները պարբերաբար համալրվելու են: Հաճախ «թանգարան» անվանումը շփոթության մեջ է գցում մարդկանց՝ այցելուին թվում է, որ երեխաները պետք է գան ու պարզապես տեսնեն ներկայացված նմուշները: Իրականում բոլոր ցուցանմուշներն այնպիսին են, որ խաղի միջոցով երեխաներին ծանոթացնեն գիտության ոլորտին», - ասել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության տնօրեն Մարինա Գրիգորյանը:
