

2013թ. գարնանը «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի պատվերով Մեդիաբրենդ գործակալությունը կազմակերպեց ԶԼՄ-ներկայացուցիչների այցը Տաթեւի վանական համալիր, որտեղ ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց գյուղերի բնակիչների համար:
Տաթեւում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:
Ֆիլմի, դրա ցուցադրության վայրի եւ օրվա ընտրությունը պայմանավորված է 1921 թ. ապրիլի 26-ի հետ: Այդ օրը Տաթեւի վանքում տեղի ունեցավ Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան:
Միջոցառմանը մասնակցեցին Հալիձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարեգին Հովակիմյանը, Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյանը, Երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը:
