

МеdiaBrand գործակալությունը հանդես եկավ որպես Ֆրանսիայում Հայաստանի Տարվա պաշտոնական PR- եւ ինֆորմացիոն գործընկեր: Տարին մեկնարկեց 2006թ. սեպտեմբերին եւ շարունակվեց մինչեւ 2007թ. հուլիսը: 
Հայաստանի Տարվա միջոցառումների ծրագիրը բաղկացած էր ավելի քան 600 միջոցառումներից Ֆրանսիայի 125 քաղաքներում: 
Հայաստանի Տարվա տեղեկատվական օժանդակության շրջանակներում МеdiaBrand գործակալությունը կազմակերպեց հայ լրագրողների մի շարք ուղեւորություններ Փարիզ, Մարսել եւ Լիոն, անցկացրեց Ֆրանսիայում ընթացող միջոցառումների մասնակիցների մամուլի ասուլիսներ: 
МеdiaBrand-ը հրատարակեց նաեւ «Ֆրանսիայում Հայաստանի Տարվա տեղեկագիրը», որը լույս էր տեսնում որպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ներդիր, ինչպես նաեւ անվճար տարածվում էր համերգների եւ մշակութային այլ միջոցառումների ընթացքում:
 վերադառնալ
 վերադառնալ




