2006թ. հունիսին MediaBrand գործակալությունը կազմակերպեց եւ իրականացրեց «Вокруг Света» ուղեւորությունների մասին ռուսական հնագույն ամսագրի (հրատարակվում է 1861 թվականից) ներկայացուցիչների այցը Հայաստան:
Այցելությունը կազմակերպվեց MediaBrand-ի կողմից` Ռուսաստանում Հայաստանի Տարվա շրջանակներում: 2006թ. նոյեմբերին «Вокруг Света» ամսագիրը «Մեծ շրջագայություն» խորագրում տպագրեց Հայաստանի մասին նյութը՝ պատրաստված ամսագրի թղթակիցների այցի արդյունքում:
MediaBrand ընկերության կողմից «Вокруг Света» ամսագրի ներկայացուցիչների համար կազմված ծրագրում ընդգրկվեցին, մասնավորապես, հետեւյալ միջոցառումները.
- Այցելություն Սպիտակ՝ 1988թ. ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն:
- Հանդիպում ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի հետ:
- Հանդիպում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ:
- Այցելություն Երեւանի կոնյակի գործարան:
- Այցելություն «Արմենկարպետ» գորգագործական ընկերություն:
- Այցելություն «Վահագնի» թաղամաս:
- Այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան:
- Այցելություն Ծաղկաձոր:
- Այցելություն Սեւանա լճի ափին գտնվող Լճաշեն գյուղ, որտեղ պեղումների ընթացքում հայտնաբերվել է հնագույն մարդու բնակավայրերից մեկը: