Նախագծեր
Liqvor Pharmaceuticals դեղագործական ընկերության PR-սպասարկում
2006թ. մայիսին MediaBrand-ը PR-սպասարկման մասին համաձայնագիր կնքեց Liqvor Pharmaceuticals ընկերության՝ Հայաստանի դեղագործական շուկայի առաջատարի հետ:
MediaBrand-ի մասնագետների կողմից մշակվեց Liqvor Pharmaceuticals ապրանքանիշի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների մանրամասն ծրագիրը: 2006թ. մայիսին նշվեց Liqvor Pharmaceuticals-ի 15-ամյակը, եւ PR-արշավի համար ընտրվեցին երկու հիմնական կարգախոսներ՝ «Liqvor-ը՝ Երրորդ Հանրապետության հասակակից» եւ «Աճի հետեւողականություն»:
Համաձայնագրի շրջանակներում իրականացված կարեւոր նախագծերն էին Liqvor Pharmaceuticals-ի 15-ամյակին նվիրված հատուկ հոբելյանական ալբոմի թողարկումը եւ ընկերության նոր կայքի ստեղծումը:
վերադառնալ