Նախագծեր
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի թոփ-մենեջերների խորհրդակցության մեդիա-սպասարկում
2007թ. մարտի 22-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ռուսական խոշոր բջջային օպերատոր «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի թոփ-մենեջերների եւ «ՎիմպելԿոմ» խմբի կազմում ընդգրկված ընկերությունների գլխավոր տնօրենների խորհրդակցությունը:
МеdiaBrand գործակալությունը կազմակերպեց Ծաղկաձորում կայացած խորհրդակցության մեդիա-սպասարկումը: Գործակալության ձեւավորած խումբը, որի կազմում ընդգրկվեցին հայաստանյան առաջատար էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այցելեց Ծաղկաձոր, որտեղ հնարավորություն ստացավ շփվել խորհրդակցության մասնակիցների հետ եւ հարցազրույց անցկացնել «ՎիմպելԿոմ» ընկերության՝ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն Սերգեյ Ավդեեւի հետ:
վերադառնալ