2007թ. սեպտեմբերի 11-ին Երեւանում բացվեց «Սուրբ Հայաստան. վերադարձ տուն» ցուցահանդեսը, որի գլխավոր PR-մենեջերը MediaBrand գործակալությունն էր:
Ցուցահանդեսը «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) էքսպոզիցիայի ճիշտ կրկնօրինակն էր, որը ցուցադրվեց Փարիզի Լուվր թանգարանում 2007թ. փետրվարի 21-ից մինչեւ մայիսի 21-ը` Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում: Հաշվի առնելով ցուցահանդեսի լուրջ հաջողությունները՝ Տարվա կազմկոմիտեն ՀՀ նախագահի հանձնարարությամբ որոշում կայացրեց այն ցուցադրել Երեւանում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մատենադարանը եւ Հայաստանի պատմության թանգարանը Երեւանում առաջին անգամ համատեղ ներկայացրեցին ավելի քան 200 անգին ցուցանմուշներ, որոնք ընդգրկում էին հայ ժողովրդի քրիստոնեական պատմության բոլոր կարեւոր փուլերը:
Երեւանյան ցուցադրության համար MediaBrand գործակալությունը մշակեց «Սուրբ Հայաստան. վերադարձ տուն» կարգախոսը: MediaBrand-ի մասնագետները մշակեցին մանրամասն PR-ծրագիր, որի շրջանակներում պատրաստվեցին գովազդային հեռուստա- եւ ռադիոհոլովակներ, որոնք եթեր հեռարձակվեցին 7 հեռուստաընկերությունների եւ 7 ռադիոկայանների կողմից, ինտերնետային բաներներ, որոնք տեղադրվեցին ամենաընթերցվող հայաստանյան կայքերում: MediaBrand-ի պատվերով «Շողակաթ» հեռուստաընկերությունը նկարահանեց «Սուրբ Հայաստան. վերադարձ դեպի տուն» հեռուստաֆիլմը, որի պրեմիերան կայացավ 2007թ. սեպտեմբերի 11-ին: PR-միջոցառումների շրջանակներում հրատարակվեց նաեւ գունավոր ներդիր «Հայաստանի Հանրապետություն» թերթում:
MediaBrand գործակալությունը «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությանը ներգրավեց որպես «Սուրբ Հայաստան. վերադարձ տուն» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: