Նախագծեր
«Շանգրի Լա» խաղատան բացման մեդիա-սպասարկում
Storm International միջազգային ընկերության պատվերով 2008թ. ապրիլին MediaBrand գործակալությունն իրականացրեց համալիր միջոցառումներ՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խոշորագույն՝ «Շանգրի Լա Երեւան» խաղատան բացման մեդիա-սպասարկմանը:
Storm International-ի հետ պայմանագրի շրջանակներում MediaBrand գործակալությունն անցկացրեց իրավիճակային վերլուծություն, պատրաստեց խորհրդատվություններ մամուլի հրապարակումների եւ PR-ակտիվության ժամկետների վերաբերյալ:
MediaBrand-ն իրականացրեց նաեւ «Շանգրի Լա» խաղատան բացմանը նվիրված մամուլի ասուլիսների կազմակերպման աշխատանքների ամբողջական փաթեթը:
Մամուլի ասուլիսին հետեւեցին հեռուստասյուժեներ առաջատար հեռուստաալիքներով, հոդվածներ թերթերում, մի շարք գործարար եւ սնդուսափայլ ամսագրերում:
վերադառնալ