ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալությունը անդամակցում է Մեդիամաքսին՝ Հայաստանի միակ անկախ մեդիա-միավորմանը, որի կազմի մեջ են մտնում Mediamax.am, Banks.am, Itel.am, Bravo.am, Sport.Mediamax.am, Adver.am, Auto.am պորտալներն ու կայքերը եւ մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը:

Մեդիաբրենդը միակ ընկերությունն է Հայաստանում, որը սինթեզում է տեղեկատվական եւ PR-ծառայությունները: Այդ համադրությունը թույլ է տալիս լավագույն կերպով կատարել հաճախորդի պահանջները: 

Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պատվիրատու մեզանից լավ գիտի իր բիզնեսի առանձնահատկությունները, ուստի մեր խնդիրն է առանձնացնել դրանք` հաճախորդի առավելությունները ակնհայտ դարձնելու համար: 

Մենք պատրաստ ենք հաճախորդի հետ ճանապարհ անցնել սկզբից մինչեւ վերջ միայն այն դեպքում, եթե անկեղծորեն հավատանք նրա գաղափարների գրավչությանը: