Շրջայց «Вокруг Света» ամսագրի լրագրողների համար

Երկուշաբթի 26 Հունիս 2006
Շրջայցի կազմակերպում «Вокруг Света» ամսագրի լրագրողների համար
Շրջայցի կազմակերպում «Вокруг Света» ամսագրի լրագրողների համար
 

2006թ. հունիսին MediaBrand գործակալությունը կազմակերպեց եւ իրականացրեց «Вокруг Света» ուղեւորությունների մասին ռուսական հնագույն ամսագրի (հրատարակվում է 1861 թվականից) ներկայացուցիչների այցը Հայաստան:

Այցելությունը կազմակերպվեց MediaBrand-ի կողմից` Ռուսաստանում Հայաստանի Տարվա շրջանակներում: 2006թ. նոյեմբերին «Вокруг Света» ամսագիրը «Մեծ շրջագայություն» խորագրում տպագրեց Հայաստանի մասին նյութը՝ պատրաստված ամսագրի թղթակիցների այցի արդյունքում:   

MediaBrand ընկերության կողմից «Вокруг Света» ամսագրի ներկայացուցիչների համար կազմված ծրագրում ընդգրկվեցին, մասնավորապես, հետեւյալ միջոցառումները.  

- Այցելություն Սպիտակ՝ 1988թ. ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն:
- Հանդիպում ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի հետ:
- Հանդիպում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ:
- Այցելություն Երեւանի կոնյակի գործարան:
- Այցելություն «Արմենկարպետ» գորգագործական ընկերություն:
- Այցելություն «Վահագնի» թաղամաս:
- Այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան:
- Այցելություն Ծաղկաձոր:
- Այցելություն Սեւանա լճի ափին գտնվող Լճաշեն գյուղ, որտեղ պեղումների ընթացքում հայտնաբերվել է հնագույն մարդու բնակավայրերից մեկը: