«Թեժ Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը Մոսկվայում

Հինգշաբթի 16 Նոյեմբեր 2006
«Թեժ Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը Մոսկվայում
«Թեժ Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը Մոսկվայում
 

MediaBrand ընկերությունը հանդես եկավ որպես ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի «Թեժ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը Մոսկվայի «Դրեւո» պատկերասրահում (2006թ. նոյեմբերի 16-ից 30-ը):

Ցուցահանդեսի գաղափարը հղացել էր 2006թ. ամռանը, երբ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոն Հայաստանում ֆոտոռեպորտաժ էր պատրաստել «Вокруг Света» ամսագրի համար` MediaBrand-ի կազմակերպած հատուկ նախագծի շրջանակներում:

MediaBrand-ը խրախուսեց Մոսկվայում ցուցահանդես անցկացնելու մասին Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի գաղափարը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հետ միասին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով դրա կազմակերպման աշխատանքներին: