Վլադիմիր Սպիվակովի ասուլիսը Երեւանում

Երկուշաբթի 08 Դեկտեմբեր 2008
Վլադիմիր Սպիվակովի ասուլիսը Երեւանում
Վլադիմիր Սպիվակովի ասուլիսը Երեւանում
 

2008թ. դեկտեմբերին МеdiaBrand գործակալությունը կազմակերպեց «Մոսկվայի Վիրտուոզները» նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի մամուլի ասուլիսը:   

Մամուլի ասուլիսին մասնակցեցին նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, «ԱրմենՏել» ընկերության եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ղեկավարներ Նեյչո Վելիչկովն ու Վալերի Օվսյաննիկովը:

Մամուլի ասուլիսը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում՝ լայնորեն լուսաբանվելով հեռուստատեսությամբ, տպագիր ԶԼՄ-ներով եւ ցանցային լրատվամիջոցներով:

Ավելին` MediaBrand գործակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկին» ներգրավեց որպես Վլադիմիր Սպիվակովի եւ «Մոսկվայի Վիրտուոզները» նվագախմբի համերգների գլխավոր հովանավորներ: Համերգները կայացան դեկտեմբերի 3-ին եւ 6-ին՝ Երեւանում, դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում: