«Одноклассники»-ն` հայերեն լեզվով

Հինգշաբթի 06 Հունիս 2013
Ալեքսանդր Իզրյադնովը եւ Մարիա Լապուկը
Ալեքսանդր Իզրյադնովը եւ Մարիա Լապուկը
 

2012 թվականին Մեդիաբրենդը կազմակերպեց «Одноклассники» սոցիալական ցանցի հայերեն տեղայնացված տարբերակի շնորհանդեսը:   

Մեդիաբրենդը կազմակերպեց Mail.RuGroup-ի «Социальные сети» բիզնես-միավորի մարքեթինգի եւ ռազմավարական հեռահաղորդակցությունների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովի մամուլի ասուլիսը, որը լայնորեն լուսաբանվեց Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների, տպագիր եւ առցանց լրատվամիջոցների կողմից: Բացի այդ, կազմակերպվեցին առանձին հարցազրույցներ:

«Մեդիաբրենդի հետ մեծ ասուլիս անցկացրեցինք: Եվ սա այն դեպքն էր, երբ սպասումներն ամբողջությամբ արդարացվեցին: Աշխատանքը գերազանց էր արված` առանց խափանումների եւ գերազանց արդյունքով: Կարծում եմ, որ սրանով մեր համագործակցությունը չի ավարտվի», - մեկնաբանել է Odnoklassniki.ru-ի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը: