«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Տաթեւի վանքում

Հինգշաբթի 25 Հուլիս 2013
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Տաթեւի վանքում
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը Տաթեւի վանքում
 

2013թ. գարնանը «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի պատվերով Մեդիաբրենդ գործակալությունը կազմակերպեց ԶԼՄ-ներկայացուցիչների այցը Տաթեւի վանական համալիր, որտեղ ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց գյուղերի բնակիչների համար:

Տաթեւում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:

Ֆիլմի, դրա ցուցադրության վայրի եւ օրվա ընտրությունը պայմանավորված է 1921 թ. ապրիլի 26-ի հետ: Այդ օրը Տաթեւի վանքում տեղի ունեցավ Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան:

Միջոցառմանը մասնակցեցին Հալիձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարեգին Հովակիմյանը, Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյանը,  Երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը: